Պուտինը հնչեցրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարեւոր հարցը
МЕЖДУНАРОДНОЕԴաշնային եւ տարածաշրջանային կառավարումը համակարգելու հարցը առանցքային խնդիր է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մի շատ կարեւոր հարց է առաջացել. կկարողանա՞նք արդյոք համաձայնեցված գործել ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Սա է դարձել առանցքային պահը մեր աշխատանքի կազմակերպման գործում: Այդ պատճառով իմ որոշմամբ Պետխորհրդի աշխատանքային խումբ է ստեղծվել»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ Պետխորհրդի միջոցով հաջողվել է լուծել համակարգման հարցը: Նա նշել է, որ դրան է ծառայել նաեւ այն փաստը, որ մարմինն աշխատել է «ոչ թե ինքնուրույն», այլ Ռուսաստանի կառավարության ղեկավարությամբ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



