Պուտինը հնչեցրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարեւոր հարցը
INTERNATIONAL NEWSԴաշնային եւ տարածաշրջանային կառավարումը համակարգելու հարցը առանցքային խնդիր է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մի շատ կարեւոր հարց է առաջացել. կկարողանա՞նք արդյոք համաձայնեցված գործել ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Սա է դարձել առանցքային պահը մեր աշխատանքի կազմակերպման գործում: Այդ պատճառով իմ որոշմամբ Պետխորհրդի աշխատանքային խումբ է ստեղծվել»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ Պետխորհրդի միջոցով հաջողվել է լուծել համակարգման հարցը: Նա նշել է, որ դրան է ծառայել նաեւ այն փաստը, որ մարմինն աշխատել է «ոչ թե ինքնուրույն», այլ Ռուսաստանի կառավարության ղեկավարությամբ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



