Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել սպանության համար մահապատժի դատապարտված ըմբշամարտիկին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկին, ով մարդ էր սպանել 2018-ի հանրահավաքների ընթացքում:
Անդրադառնալով 27-ամյա Նավիդ Աֆքարիի մահվան դատավճռի մասին հաղորդումներին` Թրամփը գրել է Twitter-ում. «Ես շատ շնորհակալ կլինեի Իրանի ղեկավարներին, եթե դուք խնայեիք այս երիտասարդի կյանքը եւ մահապատժի չենթարկեիք նրան: Շնորհակալություն»:
Աֆքարին մահապատժի էր դատապարտվել հարավային Շիրազ քաղաքում ջրային ընկերության աշխատակից Հասան Թորքամանի մահվան համար տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ցույցից հետո:
Շիրազի նահանգային դատարանը մահվան էր դատապարտել Աֆքարիին, իսկ նրա եղբայրներ Վահիդ Աֆքարին եւ Հաբիբ Աֆքարին` համապատասխանաբար 54 եւ 27 տարվա ազատազրկման:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



