Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել սպանության համար մահապատժի դատապարտված ըմբշամարտիկին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկին, ով մարդ էր սպանել 2018-ի հանրահավաքների ընթացքում:
Անդրադառնալով 27-ամյա Նավիդ Աֆքարիի մահվան դատավճռի մասին հաղորդումներին` Թրամփը գրել է Twitter-ում. «Ես շատ շնորհակալ կլինեի Իրանի ղեկավարներին, եթե դուք խնայեիք այս երիտասարդի կյանքը եւ մահապատժի չենթարկեիք նրան: Շնորհակալություն»:
Աֆքարին մահապատժի էր դատապարտվել հարավային Շիրազ քաղաքում ջրային ընկերության աշխատակից Հասան Թորքամանի մահվան համար տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ցույցից հետո:
Շիրազի նահանգային դատարանը մահվան էր դատապարտել Աֆքարիին, իսկ նրա եղբայրներ Վահիդ Աֆքարին եւ Հաբիբ Աֆքարին` համապատասխանաբար 54 եւ 27 տարվա ազատազրկման:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



