Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Գյուղացիական կոոպերատիվները կարող են արդյունավետ լինել, եթե բարեփոխումներ իրականացվեն»

ИНТЕРВЬЮ

Տարվա տարբեր ժամանակահատվածներում բողոքի ու դժգոհության ձայն են բարձրացնում պտուղ-բանջարեղեն մթերողները, ամռանը որոշ մարզերից շատերում առաջ է գալիս ոռոգման ջրի հարցը, երբեմն գյուղացին չի կարողանում իրացնել իր բերքը, քանի որ գործարաններն ընդունում են իրենց անհրաժեշտ քանակի ապրանք և վերջ, իսկ եթե կարկուտ և անբարենպաստ եղանակ էլ եղավ, պատկերը «կատարյալ» կլինի, իհարկե, ի վնաս գյուղացու:

Չնայած տարբեր տարիներին, նաև հիմա իրականացվել են տարաբնույթ ծրագրեր, գյուղացու կյանքը, կարծես թե, այդպես էլ չի բարելավվում: Խնդիրները շարունակում են մնալ, և շատերն ուղղակի դադարում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ մինչ այժմ ցրտահարության դեպքեր չենք ունեցել: «Հիմնականում փոշոտումից տուժել է ծիրանը, դեղձն ավելի լավ վիճակում է: Կարտոֆիլի դեպքում արտակարգ պատկեր ունենք, շատ լավ բերք ենք սպասում:

Հացազգիների պարագայում ամեն ինչ այլ է, այնքան էլ հաջող չէ, հատկապես ցորենը: Տեսնենք, թե կառավարության ծրագիրն ինչ օգուտ կտա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բերբերյանը: Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին կառավարությունը հաստատեց Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովումը, բերքատվության բարձրացումը:

Մասնավորապես՝ կառավարությունն առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի երկու տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 1 կիլոգրամի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ։ Բերբերյանը նշում է՝ իրենք ծրագրի իրագործումն այլ տարբերակով էին պատկերացնում, սակայն, ցավոք, այն ձևափոխվել է:

«Մենք առաջարկել էինք, որ գյուղացիական կազմակերպություններին հինգ տարի ժամկետով անտոկոս վարկ տրվեր: Կառավարության ծրագրով դա դարձավ բիզնես, այսինքն՝ ով ցանկանա, կարող է ցորեն բերել: Բացի դա, ոչ թե անտոկոս վարկեր են տրվելու և գումարը հետո է վերադարձվելու, այլ մեկ կիլոգրամը կառավարությունը սուբսիդավորեց 70 դրամով: Բայց այստեղ կա շատ կարևոր վտանգ՝ ներկրողները կարող են սերմացուի անվան տակ բերել անորակ պարենային ցորեն, իսկ հետո ո՞վ է պատասխան տալու դրա համար:

Գյուղացին ցանելու է այն, բերք չի ունենալու, իսկ ներկրողի հետ ի՞նչ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը: Վերջին շրջանում շատ է խոսվում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման մասին: Մեր զրուցակիցը նշում է՝ ընդամենը գումար ծախսելու տեղ են փնտրում, ինչպես շատ այլ նախաձեռնությունների դեպքում: «Առաջինը պետք է հաշվի առնել մեր ազգային գիծը՝ մեզ մոտ առավել տարածված է անհատ ֆերմերների գաղափարը՝ հողի խոշորացում, ֆերմերներ, առաջ է գալիս միանձնյա ղեկավարումը: Բայց տարբեր տեղերում կարող են գործել տարբեր կառույցներ, եթե, իհարկե, դրանք արդյունավետ են:

Հնարավոր է՝ կոոպերատիվներն արդյունավետ լինեն, եթե գնանք բարեփոխումների ճանապարհով, բայց այս վիճակով նորից գումար են ծախսելու, կոոպերատիվ ստեղծեն, միջոցներ ծախսեն ժողովների վրա, բայց արդյունք չլինի: Տարիներ առաջ էլ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կոոպերատիվներ, միավորումներ ստեղծվեցին, գումարները մսխվեցին, տեխնիկա բաժանվեց, որը մինչև հիմա չենք կարողանում գտնել»,եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Проведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня Еркрапа