Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ան­գամ դա­սա­վան­դող ուսու­ցիչ­նե­րը չեն կա­րող ասել՝ երե­խա­ներն ինչ­պես կդրսև­ո­րեն իրենց այս նոր իրա­վի­ճա­կում»

ИНТЕРВЬЮ

Դպրոցները սեպտեմբերի 15-ից կսկսեն իրենց գործունեությունը: ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն թե՛ ուսումնական հաստատությունները, թե՛ աշակերտները: Ըստ գերատեսչության, հիմնվելով տարբեր քննարկումների, առաջարկների վրա, ուղեցույցի որոշակի կետեր, հնարավոր է, վերանայվեն:

Հիշեցնենք, որ այն հայտնվեց բավականին սուր քննադատությունների թիրախում: Դրա մասին «Փաստը» խոսելու առիթ ունեցավ կրթության փորձագետների հետ: Սակայն, կարծես, չի խոսվում այն մասին, թե ինչպես են երեխաները հաղթահարելու հնարավոր դժվարությունները՝ կարողանալո՞ւ են մի քանի ժամ անդադար դիմակ կրել, դասամիջոցին դասարանից դուրս չգալ, ինչպես հաճախ կարծիք է հնչում՝ «քարացած» մնալ տեղերում, չեն անցկացվելու գործնական ու խմբակային պարապմունքներ, ինչն ազդեցություն է ունենալու կրթության որակի վրա:

Իհարկե, որևէ մեկը չի ժխտում հարցի առողջապահական կողմը, սակայն նույնիսկ մեծահասակներն են ճնշվում սահմանափակումներից, «չիկարելիներից», իսկ ինչպե՞ս դրանց կարձագանքեն երեխաները: Այստեղ ակնհայտ է նաև այն, որ համապատասխան նախարարությունները կանգնած են երկընտրանքի առաջ՝ կրթության հեռավար տարբերակն իրեն չարդարացրեց, ուստի նախընտրելի է առկա ուսուցումը, բայց մյուս կողմից՝ կարևոր են նաև առողջապահական հարցերը:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշում է՝ նախապես ինչ-որ կանխատեսումներ անելը ճիշտ չէ: «Առաջին դասարանցիները համեմատելու բան չունեն, իրենք մինչ այդ դպրոց չեն հաճախել: Այլ է մյուս դասարանների երեխաների հարցը: Ստեղծված իրավիճակում ուսուցիչները պետք է փորձեն խաղային տարրեր մտցնել դպրոց: Եթե աշակերտներն իրարից հեռավորության վրա են նստած, դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող խաղալ: Խաղի դերակատարումը երեխային դաստիարակելու մեջ շատ կարևոր է:

Եթե ուսուցիչները լինեն ստեղծագործ, համապատասխան մարմիններն էլ իրենց նեղություն տան և այդ կարգի ծրագիր մշակեն, երբ երեխաները, հեռավորությունը և կանոնները պահելով, կարողանան իրար հետ խաղալ, նստել, կանգնել, այսինքն՝ չլինեն նույն անշարժ վիճակում, աշակերտները կմտածեն, որ այդպես էլ պետք է լիներ, կհարմարվեն իրավիճակին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը: Նա նշում է՝ ավելի հաճախ մենք ամեն ինչ քննադատելու սովորություն ունենք, դա հեշտ է, հատկապես, երբ դու ոչինչ չես առաջարկում կամ անում, մինչդեռ պետք է մի փոքր սպասել՝ հասկանալու, թե ինչպիսի զարգացումներ կլինեն:

«Դժգոհում ենք, որ երեխաները մանկապարտեզից հետո միանգամից 45 րոպե ստիպված են լինելու դասի նստել, հետո էլ դասամիջոցներին անընդհատ վազում են, քրտնում, հիվանդանում: Սա էլ մեզ դուր չի գալիս: Պետք է յուրաքանչյուր հարցի ստեղծագործաբար մոտենալ, այլ տարբերակ չկա: Համաճարակը եկավ, ամբողջ աշխարհին ծնկի իջեցրեց: Ուղղակի մեր ազգը դժվար է գնում փոփոխությունների, բայց մենք ունենք փոփոխված իրավիճակ, պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել հիմա:

Պետք է գոնե մեկ ամիս անցնի, մինչև տեսնենք՝ ինչ կլինի: Անգամ դասավանդող ուսուցիչները ներկա պահին չեն կարող ասել, թե ինչպես կդրսևորեն իրենց երեխաներն այս նոր իրավիճակում»,ընդգծում է մեր զրուցակիցը: Հոգեբանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում անելիք ունեն նաև ծնողները: «Կարող են, օրինակ՝ նկարազարդել դիմակները տարբեր կենդանիների պատկերներով կամ նախշերով: Երեխաները նաև ձեռքի աշխատանք կկատարեն:

Ուսուցիչն էլ կարող է առաջ բերել այն գաղափարը, որ այսօր, օրինակ՝ երեխաներն անտառի բնակիչներ են, վաղը ծաղիկներ են և այսպես շարունակ: Երեխաների մոտ հետաքրքրություն, անգամ ցանկություն կառաջանա այդ դիմակը կրել: Եթե մենք արդյունքում ուզում ենք ստանալ գրագետ անձ, քաղաքացի, այս դեպքում դպրոցն առանց ծնողի և ծնողն առանց դպրոցի չեն կարող: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Դպրոցը պատասխանատվությունը թողնում է ծնողի վրա, ծնողը՝ դպրոցի: Մեզ մոտ համագործակցություն չկա:

Հիմա ավելի բարդ իրավիճակ է, համաճարակ է, և կոնֆլիկտային շատ հարցեր կարող են առաջանալ, բայց մենք պետք է ելքեր գտնենք մեր երեխաներին լավագույնն առաջարկելու համար: Երեխան ճկուն է, սպունգի նման ընկալող, դու իրեն ինչ առաջարկում ես, նա ամեն ինչն էլ վերցնում է, ուղղակի դրանում պետք է բարություն և սեր լինի: Բոլորը մոռանում են ամենակարևորը՝ ցանկացած գիտելիք մարդ արարածն ընկալում է, երբ կա խաղի ֆորմատը:Նույնիսկ իմ աշխատանքի մեջ, երբ սկսում եմ կատակով բան ասել, դա շատ ավելի տպավորվում է այցելուի մեջ, քան երբ լուրջ, դասագրքային տերմիններ եմ օգտագործում»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay