Երկրները կարող են բացել իրենց սահմանները, բայց. . . ԱՀԿ ղեկավար
МЕЖДУНАРОДНОЕԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) աջակցել է կարանտինից հետո երկրների բացմանը և անվանել դրա համար մի քանի պայման: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսի խոսքերով, պետությունները պետք է վերահսկեն իրավիճակը երկրի ներսում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՀԿ-ն ամբողջությամբ աջակցում է տնտեսությունները և համայնքները բացելու ջանքերին: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները վերադառնում դպրոց, իսկ մարդիկ՝ իրենց աշխատանքին: Բայց մենք ուզում ենք տեսնել նաև, որ դա տեղի է ունենում անվտանգ պայմաններում: Որքան շատ են երկրները վերահսկում վիրուսը, այնքան ավելի շատ նրանք կարող են բացել իրենց սահմանները: Առանց վերահսկողության սահմանների բացումն աղետի բաղադրատոմս է»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նաև թվարկել է չորս քայլ, որոնք, ըստ փորձագետների, յուրաքանչյուր երկիր պետք է ձեռնարկի նախքան բնականոն կյանքին վերադառնալը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



