Երկրները կարող են բացել իրենց սահմանները, բայց. . . ԱՀԿ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) աջակցել է կարանտինից հետո երկրների բացմանը և անվանել դրա համար մի քանի պայման: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսի խոսքերով, պետությունները պետք է վերահսկեն իրավիճակը երկրի ներսում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՀԿ-ն ամբողջությամբ աջակցում է տնտեսությունները և համայնքները բացելու ջանքերին: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները վերադառնում դպրոց, իսկ մարդիկ՝ իրենց աշխատանքին: Բայց մենք ուզում ենք տեսնել նաև, որ դա տեղի է ունենում անվտանգ պայմաններում: Որքան շատ են երկրները վերահսկում վիրուսը, այնքան ավելի շատ նրանք կարող են բացել իրենց սահմանները: Առանց վերահսկողության սահմանների բացումն աղետի բաղադրատոմս է»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նաև թվարկել է չորս քայլ, որոնք, ըստ փորձագետների, յուրաքանչյուր երկիր պետք է ձեռնարկի նախքան բնականոն կյանքին վերադառնալը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



