Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սարգիս Գրիգորյանը՝ «Երկրաշարժ» ֆիլմի և Կենտրոն հեռուստաընկերության նոր սերիալի մասին

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Բախտաբեր հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով Կենտրոն հեռուստաընկերության եթերում կներկայանա նոր՝ «Անի» հեռուստասերիալով: Սերիալները, մեծամասամբ, առավել դիտարժան են դառնում հենց դերակատարների շնորհիվ: Aysor.am-ը զրուցել է սերիալներից արդեն իսկ մեծ ճանաչում ու սեր վայելող դերասան Սարգիս Գրիգորյանի հետ, ով վերջին շրջանում ամենապահանջարկ ունեցող դերասաններից է ու ակտիվ զբաղվածություն ունի նաև գեղարվեստական ֆիլմերում:

Ս. Գրիգորյանն այս անգամ և՞ս կստանձնի սերիալի գլխոր հերոսի պարտականությունները հարցին ի պատասխան՝ դերասանը նշեց, որ դեռևս ներգրավված չէ  «Անի» սերիալում. «Ինձ առաջարկեցին նկարահանվել ու այդ առաջարկը մինչև այսօր էլ արդի է, սակայն այս անգամ ինքս եմ հրաժարվել՝ որոշելով «time out» վերցնել: Սերիալային աշխատանքը ծավալուն է, իսկ ես մի փոքր գերհոգնել եմ, նաև հիմա ավելի շատ գեղարվեստական ֆիլմերում եմ նկարահանվում, հետաքրքրվում եմ ներկայացումներով, ինչն առավել կարևոր է ինձ համար: Ժամանակի խնդիր ունեմ… Այնպես որ, դեռևս առանց ինձ կսկսվի սերիալը, բայց չգիտեմ՝ հետո կնկարահանվե՞մ, թե՞ ոչ: Ժամանակը ցույց կտա»:

Արդյոք դա նշանակում է, որ նա որոշել է այլևս սերիալներում չնկարահանվել՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես նման բարձրագոչ հայտարարություն չեմ անում: Հայաստանում մինչև նորմալ կինոարտադրություն չլինի, չեմ կարող նման որոշում կայացնել ու բարձրաձայնել: Բայց, փառք Աստծո, այսօր բավական լուրջ նախագծերի առաջարկներ ունեմ, որոնք ինձ համար, որպես դերասան, շատ կարևոր են: Սակայն չի բացառվում, որ կարող է հետագայում ներգրավվեմ սերիալում, այդ պատճառով էլ չեմ ցանկանա «հպարտ» հայտարարություններ անել»: 

Սերիալի կեսից դրանում հայտնվելու դեպքում, բնականաբար, կերպարը գլխավոր հերոս չի դառնա: «Շատ հետաքրքիր դիտարկում է, բայց նաև պետք չէ մոռանալ, որ այդ պահին է իմ կերպարը ստեղծվելու, ոչ-ոք չգիտի, թե ինչ ասելիք կունենա: Բայց ասեմ, որ ինձ համար գլխավոր, թե երկրարդական՝ նշանակություն չունի: Միայն հիմար դերասանը կարող է ասել՝ եթե գլխավոր չի, ես չեմ խաղում: Ինձ համար կարևորն այն է, որ դերը լավը լինի, ասելիք ունենա ու ինձ դուր գա: Եթե այս սերիալ մտնեմ թեկուզ կեսից, ապա կփորձեմ այնպես անել, որ կերպարս հավասարակշիռ լինի, հետաքրքիր»,-նշեց Սարգիս Գրիգորյանը:

Նա այսօր նկարահանվում է միայն «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» սերիալում, «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմում, բացի այդ՝ Կենտրոն հեռուստաընկերության «ձայնն» է: «Նոր ֆիլմերի առաջարկներ էլ ունեմ, ակայն դա ստեղծագործական գաղտնիք է, դեռևս չեմ կարող բարձրաձայնել: Իսկ «Երկրաշարժ» ֆիլմում գյումրեցի տղայի եմ մարմնավորում, ով հղի կնոջն այդ օրը հիվանդանոց է տանում՝ ծննդաբերելու: Սակայն երկրաշարժը սկսվում է: Բոլորը դուրս են գալիս, իմ կերպարն իր երեխային փրկում ու ինքը մահանում է… Տառապանքի մասին է, մեր գյումրեցու դժբախտության մասին: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են ռուսներ, բավական լուրջ դերասաններ են ներգրավված… Իսկ «Սահմանինը» գեղարվեստական ֆիլմի ֆորմատ է, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է: Կերպարանավորում եմ հատուկ հետախուզական ջոկատի հրամանատար մայոր Գրիգորյանին: Պաշտպանության նախարարության հետ համագործակցված բավականին հզոր սերիալ է: Թեև այստեղ շատ քիչ եմ ներգրավված, բայց շատ կարևոր, առանցքային դերերից  մեկն է»,-հավելեց նա:

Ի դեպ, մեր զրուցակցին անծանոթ չեն ռազմական նրբություններն ու հմտություննեը. «Իհարկե, ինքս էլ ծառայել եմ, եղել եմ 120 միլիմետրանոց «Миномёт»-ի ջոկատի հրամանատար: Եվ դիրքերում ենք եղել, և թշնամու հետ կրակահերթի ենք բռնվել»:

Քանի որ դերասանը որոշել է այսուհետ ընտրողի դերում լինել և անել այն, ինչ ինքը կցանկանա՝ առաջնահերթությունը տալով ոչ թե գումարին, այլ որակյալ նախագծերին, ապա հետաքրքիր է, որքանո՞վ նպաստավոր կլինի այդ որոշումը ֆինանսական առումով և չի՞ տուժի արդյոք դերասանը: ««Ջհանդամը» տուժեմ, միևնույն է, ինչ էլ անես՝ գումարը միշտ քիչ է լինում: Մայքլ Ջեքսոնը պարտքերի մեջ մահացավ, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:


 

07.12.15, 11:54

Նելլի Մարգարյան

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?