Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ար­տա­հա­նու­մը կրճատ­վում է, այդ­պես էլ չենք խթա­նում գյու­ղա­ցու ար­տադ­րան­քի իրա­ցու­մը»

ОБЩЕСТВО

Past.am

Ամռան ամիսներին պարզ դարձավ, որ բանջարեղենի ու մրգի գնանկում գրեթե չնկատվեց: Գները բավականին բարձր են՝ համեմատած նախորդ տարիների հետ: Հայաստանի սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ գների անկումը կամ բարձրացումը դիտարկելու համար պետք է համեմատականներ անցկացնել այս և նախորդ տարվա թվերի միջև:

«Այն, որ գնաճ սպասվում է, պարզ երևում է: Արտահանումը կրճատվում է: Մենք այդպես էլ չենք խթանում գյուղացու արտադրանքի իրացումը, դրա պատճառով էլ գյուղացին կա՛մ ստիպված թանկացնում է իր ապրանքը, կա՛մ էլ հեռանում է երկրից ու գյուղից: Գյուղերում բնակչությունը նվազում է, մնում են զառամյալ մարդիկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հավելում է՝ գնաճի ցուցանիշների հետ կապված հաշվարկներ անելիս վերցնում են 470 անուն ապրանք և ծառայություն ու միջինացված թիվ ներկայացնում, մինչդեռ դրա հիման վրա շատ դժվար է իրական վիճակի մասին պատկերացում կազմել: «Պետք է առանձնացնել առաջին անհրաժեշտության 20-25 ապրանք, առանց որոնց անհնար է ապրել և այդ շրջանակում ներկայացնել գնաճը»,-ընդգծում է նա:

Նշում է, որ գոյություն ունի օբյեկտիվ ցուցանիշ, թե մարդը միջին վիճակագրական տվյալներով որքան է սպառում այս կամ այն ապրանքը: «Օրինակ՝ եթե այդ տվյալներն ասում են, որ մեր քաղաքացիներն այս կամ այն ապրանքը քիչ են սպառում, բնական է, որ այն պետք է թանկանա:

Այստեղ կա նաև բացատրական աշխատանքների կարիք, գուցե պետք է այդ ապրանքների մշակման կամ արտադրության ծավալները նվազեցնել: Մեր երկրում գյուղմթերքի իրացման գործընթացը նորմալ չի կատարվում, եթե չասենք, որ այն ընդհանրապես չկա: Եթե մեկը գալիս է գյուղ և գյուղացուն ասում է, որ ցանկանում է այսինչ գնով ձեռք բերել նրա բերքը, գյուղացին այլ ելք չունի, քան վաճառել այն: Մինչդեռ այս գործընթացը պետք է լինի մրցակցային, որ մեկը մի գին առաջարկի, մյուսը՝ մեկ այլ, այս դեպքում մարդն ընտրության հնարավորություն կունենա:

Գյուղացին պետք է որոշի, թե ում վաճառի իր բերքը, բայց նրան պետք է մի քանի առաջարկ արվի: Գոյություն ունի մեկ այլ տարբերակ. գնորդը գյուղացուն ասում է՝ ես աշնանը գնելու եմ քո այս ծավալի բերքը, գարնանը վճարում է անհրաժեշտ գումարը, որպեսզի գյուղացին հոգա բոլոր անհրաժեշտ ծախսերը և աշնանը նորմալ բերք ունենա: Սա կոչվում է ֆյուչերս: Նման բան մեզ մոտ որևէ մեկը տեսե՞լ է: Ես պարբերաբար ստանում եմ ահազանգեր տարբեր մարզերից, որ մարդկանց բերքը փչանում է, չեն կարողանում իրացնել, իսկ եթե այդ գործընթացը նորմալ չի կազմակերպվում, ապա ինչպե՞ս ենք օգնում գյուղացուն:

Վարկ, անընդհատ վարկից ենք խոսում: Վարկը լավ բան է, բայց պետք է հետևել, թե այդ գումարն ինչպես է ծախսվում: Խորհրդատվություն տրամադրել, վերահսկողություն սահմանել, քանի որ շատ են դեպքերը, երբ վարկերը նպատակային չեն ծախսվում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Պողոսյանն ասում է՝ կառավարությունից հաճախ ենք լսում, որ եթե կորոնավիրուսը չլիներ, թռիչքային աճ ունեինք: «Այդպես չէ: Երբ նայում ենք պաշտոնական տվյալները, մեր արտահանումը և ներմուծումն ավելանում է, բայց ներմուծումն ավելանում է 14, արտահանումը՝ 11 տոկոսով:

Նշանակում է մեր երկրի բացասական սալդոն ավելացավ: Մենք մեր փողով, եկամուտով կերակրում ենք օտարներին, երբ նրանց արտադրած ապրանքն ենք ներկրում և օգտագործում: Միտում չկա, որ դեպի հակառակը փոխվեն այս թվերը, որպեսզի արտահանման ցուցանիշները մոտենան կամ գերազանցեն ներմուծման ցուցանիշները: Մենք խնդիր ունենք բավարարելու թե՛ ներքին շուկան, թե՛ ապրանքն արտահանելու:

 

Այս երկուսն էլ շատ կարևոր է»,-ասում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը: Արմեն Պողոսյանն առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ կարևոր հարցի: «Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր քաղաքացիների եկամտի 65 տոկոսը ծախսվում է սննդի վրա: 25-30 տոկոսն էլ ծախսվում է կոմունալ ծառայությունների և նման ծախսերի վրա:

Դա անընդունելի է: Մարդիկ չնչին գումար են ծախսում հագուստի, թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ այցելելու համար: Միջինացված հաշվարկներով մշակութային կյանքից անմասն չմնալու համար նախատեսված ծախսերը մեկ տոկոս էլ չեն կազմում: Մարդիկ միայն սնվելու համար չեն ծնվել, մինչդեռ սրա մասին խոսող չկա»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

 

В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна