Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ար­տա­հա­նու­մը կրճատ­վում է, այդ­պես էլ չենք խթա­նում գյու­ղա­ցու ար­տադ­րան­քի իրա­ցու­մը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Ամռան ամիսներին պարզ դարձավ, որ բանջարեղենի ու մրգի գնանկում գրեթե չնկատվեց: Գները բավականին բարձր են՝ համեմատած նախորդ տարիների հետ: Հայաստանի սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ գների անկումը կամ բարձրացումը դիտարկելու համար պետք է համեմատականներ անցկացնել այս և նախորդ տարվա թվերի միջև:

«Այն, որ գնաճ սպասվում է, պարզ երևում է: Արտահանումը կրճատվում է: Մենք այդպես էլ չենք խթանում գյուղացու արտադրանքի իրացումը, դրա պատճառով էլ գյուղացին կա՛մ ստիպված թանկացնում է իր ապրանքը, կա՛մ էլ հեռանում է երկրից ու գյուղից: Գյուղերում բնակչությունը նվազում է, մնում են զառամյալ մարդիկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հավելում է՝ գնաճի ցուցանիշների հետ կապված հաշվարկներ անելիս վերցնում են 470 անուն ապրանք և ծառայություն ու միջինացված թիվ ներկայացնում, մինչդեռ դրա հիման վրա շատ դժվար է իրական վիճակի մասին պատկերացում կազմել: «Պետք է առանձնացնել առաջին անհրաժեշտության 20-25 ապրանք, առանց որոնց անհնար է ապրել և այդ շրջանակում ներկայացնել գնաճը»,-ընդգծում է նա:

Նշում է, որ գոյություն ունի օբյեկտիվ ցուցանիշ, թե մարդը միջին վիճակագրական տվյալներով որքան է սպառում այս կամ այն ապրանքը: «Օրինակ՝ եթե այդ տվյալներն ասում են, որ մեր քաղաքացիներն այս կամ այն ապրանքը քիչ են սպառում, բնական է, որ այն պետք է թանկանա:

Այստեղ կա նաև բացատրական աշխատանքների կարիք, գուցե պետք է այդ ապրանքների մշակման կամ արտադրության ծավալները նվազեցնել: Մեր երկրում գյուղմթերքի իրացման գործընթացը նորմալ չի կատարվում, եթե չասենք, որ այն ընդհանրապես չկա: Եթե մեկը գալիս է գյուղ և գյուղացուն ասում է, որ ցանկանում է այսինչ գնով ձեռք բերել նրա բերքը, գյուղացին այլ ելք չունի, քան վաճառել այն: Մինչդեռ այս գործընթացը պետք է լինի մրցակցային, որ մեկը մի գին առաջարկի, մյուսը՝ մեկ այլ, այս դեպքում մարդն ընտրության հնարավորություն կունենա:

Գյուղացին պետք է որոշի, թե ում վաճառի իր բերքը, բայց նրան պետք է մի քանի առաջարկ արվի: Գոյություն ունի մեկ այլ տարբերակ. գնորդը գյուղացուն ասում է՝ ես աշնանը գնելու եմ քո այս ծավալի բերքը, գարնանը վճարում է անհրաժեշտ գումարը, որպեսզի գյուղացին հոգա բոլոր անհրաժեշտ ծախսերը և աշնանը նորմալ բերք ունենա: Սա կոչվում է ֆյուչերս: Նման բան մեզ մոտ որևէ մեկը տեսե՞լ է: Ես պարբերաբար ստանում եմ ահազանգեր տարբեր մարզերից, որ մարդկանց բերքը փչանում է, չեն կարողանում իրացնել, իսկ եթե այդ գործընթացը նորմալ չի կազմակերպվում, ապա ինչպե՞ս ենք օգնում գյուղացուն:

Վարկ, անընդհատ վարկից ենք խոսում: Վարկը լավ բան է, բայց պետք է հետևել, թե այդ գումարն ինչպես է ծախսվում: Խորհրդատվություն տրամադրել, վերահսկողություն սահմանել, քանի որ շատ են դեպքերը, երբ վարկերը նպատակային չեն ծախսվում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Պողոսյանն ասում է՝ կառավարությունից հաճախ ենք լսում, որ եթե կորոնավիրուսը չլիներ, թռիչքային աճ ունեինք: «Այդպես չէ: Երբ նայում ենք պաշտոնական տվյալները, մեր արտահանումը և ներմուծումն ավելանում է, բայց ներմուծումն ավելանում է 14, արտահանումը՝ 11 տոկոսով:

Նշանակում է մեր երկրի բացասական սալդոն ավելացավ: Մենք մեր փողով, եկամուտով կերակրում ենք օտարներին, երբ նրանց արտադրած ապրանքն ենք ներկրում և օգտագործում: Միտում չկա, որ դեպի հակառակը փոխվեն այս թվերը, որպեսզի արտահանման ցուցանիշները մոտենան կամ գերազանցեն ներմուծման ցուցանիշները: Մենք խնդիր ունենք բավարարելու թե՛ ներքին շուկան, թե՛ ապրանքն արտահանելու:

 

Այս երկուսն էլ շատ կարևոր է»,-ասում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը: Արմեն Պողոսյանն առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ կարևոր հարցի: «Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր քաղաքացիների եկամտի 65 տոկոսը ծախսվում է սննդի վրա: 25-30 տոկոսն էլ ծախսվում է կոմունալ ծառայությունների և նման ծախսերի վրա:

Դա անընդունելի է: Մարդիկ չնչին գումար են ծախսում հագուստի, թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ այցելելու համար: Միջինացված հաշվարկներով մշակութային կյանքից անմասն չմնալու համար նախատեսված ծախսերը մեկ տոկոս էլ չեն կազմում: Մարդիկ միայն սնվելու համար չեն ծնվել, մինչդեռ սրա մասին խոսող չկա»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

 

Լույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան