Հուլիսին մրգերի գնաճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. սպառողական շուկայում կրկին թանկացումներ կան
ОБЩЕСТВОՍպառողական շուկայում հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5 տոկոս գնաճ է արձանագրվել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից «Փաստը» տեղեկանում է, որ սննդամթերքի շուկայում գնաճն այս տարվա հուլիսին նախորդի համեմատ կազմել է 1,3 տոկոս: Մասնավորապես, հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. հուլիսի համեմատ գները բարձրացել են 3,5 տոկոսով: Ալ յուրի և ձավարեղենի այլ խմբաքանակում գրանցված գնաճն ավելի բարձր է՝ 10,7 տոկոս: Իսկ հացը թանկացել է 1,6, մակարոնեղենը՝ 6,2 տոկոսով:
Մսի շուկայում, ընդհանուր առմամբ, գնանկումը շարունակվել է: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գնանկումը 4 տոկոս է: Օրինակ՝ հորթի և տավարի մսի գինը նվազել է 1,9 տոկոսով, խոզի միսը՝ 5,1: Չնչին՝ 0,8 տոկոս գնանկում կա նաև գառան, ոչխարի և այծի մսի շուկայում, իսկ թռչնամսի գինը նվազել է շուրջ 15 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում գնանկումը 4,4 տոկոս է: Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկային, ապա այստեղ 1,7 տոկոսով անարատ կաթի թանկացում է գրանցվել:
Յոգուրտն ու մածունն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 3,4 տոկոսով: Ձվի շուկայում գնանկումը շարունակվել է նաև հուլիսին՝ կազմելով 24 տոկոս: Թեև մրգի շուկայում նախորդ ամիսներին ևս շարունակաբար գնաճ էր արձանագրվում, բայց 2020թ. հուլիսին նախորդ տարվա հուլ իսի համեմատ գրանցվել է մրգերի գնաճի ամենաբարձր ցուցանիշը: Մրգի շուկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 33,6 տոկոս գնաճ:
Մասնավորապես թարմ կամ պաղեցրած մրգերի խմբաքանակում գնաճը կազմել է 35,5 տոկոս: Ի տարբերություն մրգերի՝ բանջարեղենի շուկայում, ընդհանուր առմամբ, 5,4 տոկոս գնանկում ունենք: Այդուհանդերձ թարմ կամ պաղեցրած տերևավորների, ցողունավորների և արմատապտուղների խմբաքանակում 5 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ ահա կարտոֆիլի գինը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ նվազել է 40,2 տոկոսով:
Ինչպես 2020 թ. նախորդ ամիսներին, հուլիսին ևս ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում գների բարձրացում է եղել: Ծխախոտային արտադրատեսակների գնաճը 7,6 տոկոս է: Ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 12,1 տոկոսով: Օրինակ՝ օղին թանկացել է 17,8, գինին՝ 1,7, թնդեցված գինին՝ 3, գարեջուրը՝ 5,7 տոկոսով:



