Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուլիսին մրգերի գնաճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. սպառողական շուկայում կրկին թանկացումներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Սպառողական շուկայում հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5 տոկոս գնաճ է արձանագրվել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից «Փաստը» տեղեկանում է, որ սննդամթերքի շուկայում գնաճն այս տարվա հուլիսին նախորդի համեմատ կազմել է 1,3 տոկոս: Մասնավորապես, հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. հուլիսի համեմատ գները բարձրացել են 3,5 տոկոսով: Ալ յուրի և ձավարեղենի այլ խմբաքանակում գրանցված գնաճն ավելի բարձր է՝ 10,7 տոկոս: Իսկ հացը թանկացել է 1,6, մակարոնեղենը՝ 6,2 տոկոսով:

Մսի շուկայում, ընդհանուր առմամբ, գնանկումը շարունակվել է: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գնանկումը 4 տոկոս է: Օրինակ՝ հորթի և տավարի մսի գինը նվազել է 1,9 տոկոսով, խոզի միսը՝ 5,1: Չնչին՝ 0,8 տոկոս գնանկում կա նաև գառան, ոչխարի և այծի մսի շուկայում, իսկ թռչնամսի գինը նվազել է շուրջ 15 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում գնանկումը 4,4 տոկոս է: Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկային, ապա այստեղ 1,7 տոկոսով անարատ կաթի թանկացում է գրանցվել:

Յոգուրտն ու մածունն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 3,4 տոկոսով: Ձվի շուկայում գնանկումը շարունակվել է նաև հուլիսին՝ կազմելով 24 տոկոս: Թեև մրգի շուկայում նախորդ ամիսներին ևս շարունակաբար գնաճ էր արձանագրվում, բայց 2020թ. հուլիսին նախորդ տարվա հուլ իսի համեմատ գրանցվել է մրգերի գնաճի ամենաբարձր ցուցանիշը: Մրգի շուկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 33,6 տոկոս գնաճ:

Մասնավորապես թարմ կամ պաղեցրած մրգերի խմբաքանակում գնաճը կազմել է 35,5 տոկոս: Ի տարբերություն մրգերի՝ բանջարեղենի շուկայում, ընդհանուր առմամբ, 5,4 տոկոս գնանկում ունենք: Այդուհանդերձ թարմ կամ պաղեցրած տերևավորների, ցողունավորների և արմատապտուղների խմբաքանակում 5 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ ահա կարտոֆիլի գինը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ նվազել է 40,2 տոկոսով:

Ինչպես 2020 թ. նախորդ ամիսներին, հուլիսին ևս ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում գների բարձրացում է եղել: Ծխախոտային արտադրատեսակների գնաճը 7,6 տոկոս է: Ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 12,1 տոկոսով: Օրինակ՝ օղին թանկացել է 17,8, գինին՝ 1,7, թնդեցված գինին՝ 3, գարեջուրը՝ 5,7 տոկոսով:

Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերը