Տուխել. ՊՍԺ-ն հրաշալի աշխատանք կատարեց պաշտպանությունում
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գերմանական «Լայպցիգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:
«Ոչ մի վայրկյան չեմ կարողացել հանգիստ հետևել հանդիպմանը, սակայն ՊՍԺ-ն, իրոք, հրաշալի աշխատանք կատարեց: Առավել գոհ եմ պաշտպանությունում թիմի կատարած աշխատանքից:
Մենք հավատարիմ մնացինք մեր մարտավարությանը և կարողացանք հաղթանակ տանել հզոր մրցակցի հետ խաղում: Պետք է ամեն ինչ անենք եզրափակիչում հաղթելու և Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Բավարիա» - «Լիոն» դիմակայության հաղթողը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



