Տուխել. ՊՍԺ-ն հրաշալի աշխատանք կատարեց պաշտպանությունում
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գերմանական «Լայպցիգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:
«Ոչ մի վայրկյան չեմ կարողացել հանգիստ հետևել հանդիպմանը, սակայն ՊՍԺ-ն, իրոք, հրաշալի աշխատանք կատարեց: Առավել գոհ եմ պաշտպանությունում թիմի կատարած աշխատանքից:
Մենք հավատարիմ մնացինք մեր մարտավարությանը և կարողացանք հաղթանակ տանել հզոր մրցակցի հետ խաղում: Պետք է ամեն ինչ անենք եզրափակիչում հաղթելու և Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Բավարիա» - «Լիոն» դիմակայության հաղթողը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



