Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90%-ով. Տիգրան Խաչատրյան

ЭКОНОМИКА

Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90 տոկոսով, քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, համապատասխանաբար, այդ կազմակերպությունները եկամուտ ունենալ չեն կարող. ՀՀ էկոնոմիկայի նախարարության այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջային կազմակերպությունները պայմանականորեն փակված պետք է համարել, քանի որ նրանք անմիջապես կբացվեն, երբ զբոսաշրջային հոսքերը վերականգնվեն:

«Մենք սպասում ենք, որ առաջիկայում կարգավորումները կմեղմացվեն և աշնան վերջին ամիսներին որոշակի ուղղություններից Հայաստան կժամանեն ներգնա զբոսաշրջիկներ: Չեմ կասկածում, որ փակված կազմակերպություններից կամ գործունեությունը ժամանակավորապես դադարած կազմակերպությունների մեծ մասը կվերադառնան իրենց բիզնեսներին: Իհարկե, վերականգնումը տեղի կունենա ոչ ամբողջ ծավալով և ոչ միանգամից, բայց կլինի աշնան վերջին ամիսներից սկսած»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե բիզնեսի աջակցությունը հիմնականում վարկերի սուբսիդավորման եղանակով է իրականացվում, սակայն հաշվի առնելով բիզնեսի ներկա վիճակը և եկամուտների անկումը, այն ռիսկեր է պարունակում, արդյո՞ք պետությունը աջակցության այլ միջոցներ քննարկել է, թե ոչ, էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այլընտրանքային եղանակներ են քննարկվում այն ոլորտների համար, որտեղ վարկային աջակցությունը խնդիրներն ամբողջությամբ չի լուծում, և Կառավարութան 21-րդ միջոցառման որոշումը դրա օրինակն է: 

«Մենք հասկանում ենք, որ հանրային սննդի ոլորտում, զբոսաշրջային գործակալությունների, հատկապես՝ ներգնա զբոսաշրջության դեպքում, Երևանում հյուրանոցների զգալի մասը գործնականում ծառայություն չի մատուցում, նրանք սպասարկում են հիմնականում Հայաստան եկող անձանց և այդ կազմակերպություններին դրամաշնորհային կամ սուբսիդավորման աջակցություն է ցուցաբերվում»,- նշեց նա:

Խոսելով 2020 թվականի երկրորդ կիսամյակի տնտեսական ցուցանիշների մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում համախառն ներքին արդյունքի մոտ 40 տոկոսն արտադրվում է առաջին կիսամյակում և մոտ 60 տոկոսը՝ երկրորդում: Նրա փոխանցմամբ՝ վիճակագրական տվյալներով առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության նվազումը եղել է այնքան, որ եթե փոխանցվի համախառն ներքին արդյունքի ցուցանիշների, ապա տարեկան կտրվածքով 2 տոկոսային կետով պակաս է լինելու, քան 2019 թվականին:

«Ունենք հունիս ամսվա տվյալները, հուլիսը դեռ չկա, եթե մտածենք, որ հուլիսի տնտեսական ակտիվությունը նման է լինելու հունիսին, գնահատում ենք,  որ 3-4 տոկոսի միջակայքում կլինի երկրորդ կիսամյակի համախառն ներքին արդյունքի նվազում, նախորդ տարվա երկրորդ կիսամյակի նկատմամբ: Սակայն սա պետք է համարել փորձագիտական գնահատական՝ պաշտոնապես շրջանառվող գնահատականներ չեն»,- ընդգծեց Տիգրան խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսական տեմպերը նման են համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին, քանի որ միջազգային հեղինակավոր ընկերությունները համաշխարհային տնտեսության, ընդհանուր առմամբ, մինչև 6 տոկոս անկում են նախատեսում: Նախատեսում են նաև, որ 2021 թվականը լինելու է վերականգման հիմնական տարին:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване