«Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին
ПОЛИТИКАԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ դիմելով արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանին ասաց, որ տարբեր միջոցառումներին մասնակցության սահմանափակումները պետք է դարձնել մինչև 60 անձ, այսօր հայտարարված 40-ի փոխարեն:
«Կարելի ա անել 60 հոգի, կամ կարելի ա անել 60 հոգի մենակ հարսանիքների դեպքում, որովհետև պարզ ա լինելու` մարդիկ հարսանիք են անում, թե` ուտուշ-խմուշ: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու չեն կարողանում ամուսնանալ»,- ասաց Միքայելյանը` հավելելով, որ այդկերպ նաև աշխատատեղեր կբացվեն քաղաքացիների համար:
Պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում, եթե վարակվածության դեպքերն ավելի նվազեն, հնարավոր է լինեն նմանատիպ մեղմացումներ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



