«Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին
POLITICSԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ դիմելով արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանին ասաց, որ տարբեր միջոցառումներին մասնակցության սահմանափակումները պետք է դարձնել մինչև 60 անձ, այսօր հայտարարված 40-ի փոխարեն:
«Կարելի ա անել 60 հոգի, կամ կարելի ա անել 60 հոգի մենակ հարսանիքների դեպքում, որովհետև պարզ ա լինելու` մարդիկ հարսանիք են անում, թե` ուտուշ-խմուշ: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու չեն կարողանում ամուսնանալ»,- ասաց Միքայելյանը` հավելելով, որ այդկերպ նաև աշխատատեղեր կբացվեն քաղաքացիների համար:
Պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում, եթե վարակվածության դեպքերն ավելի նվազեն, հնարավոր է լինեն նմանատիպ մեղմացումներ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



