Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
ПОЛИТИКАՇարունակվում են Հայաստանի մարզերում բացվել «Հայրենիք» կուսակցության տարածքային գրասենյակները: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դիտարկմամբ տարածքային կառույցների ձևավորումը շատ կարևոր է կուսակցաշինության գործում: Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունը ներկայացված է լինելու Հայաստանի բոլոր մարզերում:
Կուսակցության գործունեության ու աշխարհագրության ընդլայնումը թույլ կտա առավել ընդգրկուն դարձնել գործունեությունը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակցակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իշխանությունը սարսափած է և վախենում է իրենցից, մարդկանց այն մեծ հոսքից, որ այժմ առկա է դեպի կուսակցություն։
« Օրըստօրե ավելի մեծաթիվ է դառնում մեր հայրենակիցների այն շրջանակը, որ իր հույսը կապում է «Հայրենիք» կուսակցության հետ։ Մեր ընթացքն անկասելի է, ու մենք հաղթելու ենք, և այս իշխանությանը քշելու ենք երկրի կառավարման ղեկից» ,- կուսակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Վանեցյանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



