Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
ՔԱՂԱՔԱԿԱՆՇարունակվում են Հայաստանի մարզերում բացվել «Հայրենիք» կուսակցության տարածքային գրասենյակները: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դիտարկմամբ տարածքային կառույցների ձևավորումը շատ կարևոր է կուսակցաշինության գործում: Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունը ներկայացված է լինելու Հայաստանի բոլոր մարզերում:
Կուսակցության գործունեության ու աշխարհագրության ընդլայնումը թույլ կտա առավել ընդգրկուն դարձնել գործունեությունը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակցակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իշխանությունը սարսափած է և վախենում է իրենցից, մարդկանց այն մեծ հոսքից, որ այժմ առկա է դեպի կուսակցություն։
« Օրըստօրե ավելի մեծաթիվ է դառնում մեր հայրենակիցների այն շրջանակը, որ իր հույսը կապում է «Հայրենիք» կուսակցության հետ։ Մեր ընթացքն անկասելի է, ու մենք հաղթելու ենք, և այս իշխանությանը քշելու ենք երկրի կառավարման ղեկից» ,- կուսակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Վանեցյանը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



