ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային հանրությանը կոչ է արել վերացնել միջուկային զենքը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՆ-ի կողմից Հերոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ է արել աշխարհի երկրներին հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, հայտնում է MK-ն:
Նա նշել է, որ իր գոյության առաջին իսկ օրվանից ՄԱԿ-ը անհրաժեշտ է համարել ոչնչացնել միջուկային զենքը: Սակայն այդ նպատակին հասնել դեռ չի հաջողվել, ասել է Գուտերեշը: Նրա խոսքերով՝ միջուկային զենքի վերահսկման նախկինում կնքված պայմանագրերը այժմ ոչնչացման եզրին են:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, որ միջուկային դիմակայության ռիսկերը վերջերս մեծացել են, իսկ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



