ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային հանրությանը կոչ է արել վերացնել միջուկային զենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՆ-ի կողմից Հերոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ է արել աշխարհի երկրներին հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, հայտնում է MK-ն:
Նա նշել է, որ իր գոյության առաջին իսկ օրվանից ՄԱԿ-ը անհրաժեշտ է համարել ոչնչացնել միջուկային զենքը: Սակայն այդ նպատակին հասնել դեռ չի հաջողվել, ասել է Գուտերեշը: Նրա խոսքերով՝ միջուկային զենքի վերահսկման նախկինում կնքված պայմանագրերը այժմ ոչնչացման եզրին են:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, որ միջուկային դիմակայության ռիսկերը վերջերս մեծացել են, իսկ անվտանգության ոլորտում իրավիճակը դեգրադացվում է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



