Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ․ ԱՀԿ-ն պատրաստ է օգնել
МЕЖДУНАРОДНОЕԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատանքներ է տանում Լիբանանի առողջապահության նախարարության հետ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներին բժշկական պարագաների մատակարարումն ապահովելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ, նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին կամ վիրավորվել են տեղի ունեցած պայթյունի արդյունքում»,-Twitter-ում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը:
«ԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը և առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կյանքեր փրկելու գործում»,-ասել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



