Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ․ ԱՀԿ-ն պատրաստ է օգնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատանքներ է տանում Լիբանանի առողջապահության նախարարության հետ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներին բժշկական պարագաների մատակարարումն ապահովելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մտքերով և սրտով Բեյրութում գտնվող մարդկանց հետ եմ, նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին կամ վիրավորվել են տեղի ունեցած պայթյունի արդյունքում»,-Twitter-ում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը:
«ԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը և առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կյանքեր փրկելու գործում»,-ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



