Ոստիկանությունը հորդորում է հրապարակել միայն հավաստի փաստեր
ОБЩЕСТВОՈստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ԶԼՄ-ներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են:
Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Տեղեկության իսկությունը պարզելու համար ոստիկանությունը պարզել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից և հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր:
Ա.Գ.
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»



