Ոստիկանությունը հորդորում է հրապարակել միայն հավաստի փաստեր
SOCIETYՈստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ԶԼՄ-ներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են:
Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Տեղեկության իսկությունը պարզելու համար ոստիկանությունը պարզել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից և հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր:
Ա.Գ.
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



