«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել
ВИДЕОՀայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,– տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութից երեւում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջեւ դրած առաջադրանքը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



