«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել
VIDEOՀայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։
«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,– տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութից երեւում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջեւ դրած առաջադրանքը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



