Չավին վարակվել է կորոնավիրուսով
СПОРТԻսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած կլինի մինչեւ թեստի պատասխանը չլինի բացասական, հաղորդում է Marca-ն։
«Բարեբախտաբար, ինձ լավ եմ զգում, բայց պետք է ինքնամեկուսանամ եւ չեմ կարողանա կատարել պարտականություններս մինչեւ ամեն ինչ չանցնի։
Պետք է շնորհակալություն հայտնեմ ակումբի, ֆեդերացիայի եւ լիգայի պատասխանատուներին, որոնք պարբերաբար թեստերով վաղ շրջանում հայտնաբերում են վարակվածներին եւ կանխում տարածումը»,- ասել է Չավին։
Քաթարի առաջնության հերթական տուրի հանդիպումը «Ալ Սադը» կանցկացնի հուլիսի 25-ին։ Չավիին կփոխարինի թիմի մարզիչ, իսպանացի Դավիդ Պրատսը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



