Չավին վարակվել է կորոնավիրուսով
SPORTԻսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած կլինի մինչեւ թեստի պատասխանը չլինի բացասական, հաղորդում է Marca-ն։
«Բարեբախտաբար, ինձ լավ եմ զգում, բայց պետք է ինքնամեկուսանամ եւ չեմ կարողանա կատարել պարտականություններս մինչեւ ամեն ինչ չանցնի։
Պետք է շնորհակալություն հայտնեմ ակումբի, ֆեդերացիայի եւ լիգայի պատասխանատուներին, որոնք պարբերաբար թեստերով վաղ շրջանում հայտնաբերում են վարակվածներին եւ կանխում տարածումը»,- ասել է Չավին։
Քաթարի առաջնության հերթական տուրի հանդիպումը «Ալ Սադը» կանցկացնի հուլիսի 25-ին։ Չավիին կփոխարինի թիմի մարզիչ, իսպանացի Դավիդ Պրատսը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



