Ֆրանսիայում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխայի (տեսանյութ)
ВИДЕОՖրանսիական Գրենոբլ քաղաքում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:
Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:
Եղբայրներին փրկած մի երիտասարդ պատմել է, որ, լսելով օգնության կանչող ձայները, դուրս է եկել փողոց ու տեսել է այրվող շենքը. շուտով նրան է միացել ևս մի քանի հոգի՝ փորձելով օգնել տղաներին:
Շարունակությունը՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



