Ֆրանսիայում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխայի (տեսանյութ)
VIDEOՖրանսիական Գրենոբլ քաղաքում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:
Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:
Եղբայրներին փրկած մի երիտասարդ պատմել է, որ, լսելով օգնության կանչող ձայները, դուրս է եկել փողոց ու տեսել է այրվող շենքը. շուտով նրան է միացել ևս մի քանի հոգի՝ փորձելով օգնել տղաներին:
Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



