Սետիենը 1 շաբաթ հանգիստ է տրամադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկնարկից առաջ 1 շաբաթ հանգիստ է տրամադրել թիմի ֆուտբոլիստներին:
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» մարզումները կվերսկսի հուլիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է պաշտոնանկ անել Սետիենին, իսկ ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին մասնակցի նոր մարզիչի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին» է: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Կամպ Նոու» ստադիոնում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



