Սետիենը 1 շաբաթ հանգիստ է տրամադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկնարկից առաջ 1 շաբաթ հանգիստ է տրամադրել թիմի ֆուտբոլիստներին:
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» մարզումները կվերսկսի հուլիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է պաշտոնանկ անել Սետիենին, իսկ ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին մասնակցի նոր մարզիչի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին» է: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Կամպ Նոու» ստադիոնում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



