Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
ПОЛИТИКАԻնչպես և սպասելի էր Տավուշում ստեղծված իրավիճակի ամենակոշտ, միակողմանի արձագանքները Թուրքիայից էր: Սակայն Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին: Այս մասին իր էջում գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Թուրքիան իր վաղուց ձևակերպված մոտեցումներն ունի մեր տարածաշրջանում ու դրանք Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիք են:
Թուրքիայի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող բոլոր գործընթացներում այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցել և միշտ հիշել, որ պաշտոնական Անկարայի նպատակը ռեգիոնալ պրոցեսներում զուտ դիտորդի կարգավիճակով իր ներկայությունն ապահովելը չէ, իսկ հնչող կոշտ հայտարարություններն այն նվազագույնն են, որոնցով Թուրքիան ներկայացնում է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,-նշում է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



