Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես և սպասելի էր Տավուշում ստեղծված իրավիճակի ամենակոշտ, միակողմանի արձագանքները Թուրքիայից էր: Սակայն Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին: Այս մասին իր էջում գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Թուրքիան իր վաղուց ձևակերպված մոտեցումներն ունի մեր տարածաշրջանում ու դրանք Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիք են:
Թուրքիայի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող բոլոր գործընթացներում այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցել և միշտ հիշել, որ պաշտոնական Անկարայի նպատակը ռեգիոնալ պրոցեսներում զուտ դիտորդի կարգավիճակով իր ներկայությունն ապահովելը չէ, իսկ հնչող կոշտ հայտարարություններն այն նվազագույնն են, որոնցով Թուրքիան ներկայացնում է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,-նշում է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



