Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք փոխվե՞լ է ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Մուսավին հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ Ղարաբաղի վիճելի շրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Շեշտելով երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը՝ նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
3
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
4
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



