Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք փոխվե՞լ է ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Մուսավին հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ Ղարաբաղի վիճելի շրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Շեշտելով երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը՝ նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



