Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է»

ИНТЕРВЬЮ

Արձակագիր Արամ Ավետիսի առաջին գիրքը «Կույր կետադրությունն» է: Էսսեների ժողովածուն վերատպվել է երեք անգամ։ Մի քանի անգամ եղել է բեսթսելլերների շարքում։ 2019 թվականի մայիսին տեղի է ունեցել գրողի երկրորդ գրքի՝ «Ճարտարապետական մուտացիայի» շնորհանդեսը»:

«Փաստը» ստեղծագործողի հետ զրուցել է գրականության, գիրք տպագրելիս հեղինակներին հանդիպող դժվարությունների, պետության աջակցության և, իհարկե, ընթերցողների մասին:

-Արամ, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեր իրականություն է վերադարձել գիրք գնելու ավանդույթը: Առհասարակ, ինչպիսի՞ն է մեր հասարակությունը որպես ընթերցող:

-Ես, ճիշտն ասած, արդեն 8 տարի է՝ գրախանութում եմ աշխատում և դեռ չեմ տեսել, որ մեր մոտ գիրք գնելը ավանդույթ դառնա: Ես չէի օգտագործի ավանդույթ բառը, որովհետև Հայաստանում գրքի կուլտուրա երբեք չի եղել: Եվ եթե նույնիսկ ոմանց թվում է, թե եղել է, մեծամասնության մոտ դա եղել է սովետական պաթոսով ու ձևականությամբ, ովքեր կոպեկներով իրենց գրքերը վաճառում են գրքի բազառներում, այո՛, հենց բազառում, և ովքեր չեն մոռանում ասել, որ իրենք այդ գրքերի համար ժամերով հերթ են կանգնել: Կարծես այդ հերթն ավելի կարևոր է, քան գիրքը կարդալը: 

Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է: Սինթետիկ բառը առաջացել է սինթեզ բառից: Հետաքրքիր է, որ հայերեն սինթեզ բառը կարելի է կարդալ այսպես՝ ՍԻՆ ԹԵԶ, այսինքն դատարկ կարծիք: 

Ժամանակակից գրականությունը այդպիսի դատարկ կարծիքներով է գրվում, և այդ էլ վերցնում է ընթերցողը և սինթեզում ամեն մեկն իր բնագավառում: Սինթետիկ ու մակերեսային է այսօրվա ընթերցողը, ինչպես երեկվանը և, իհարկե, վաղվանը: Այ, այս ավանդույթը սրբորեն պահպանվում է Հայաստանում: 

-Ո՞ր թեմաներն են գերիշխում ժամանակակից գրականության մեջ:

-Մեր ժամանակակից գրականության մեջ գերիշխում են վաղուց ՊՐԾԱԾ թեմաները:

-Երիտասարդ ստեղծագործող եք: Ի՞նչ խնդիրների եք բախվում գիրք տպագրելիս:

-Ամենակարևոր խնդիրները երկուսն են: Առաջին՝ գտնել գումար, երկրորդ՝ գտնել ընթերցող: Գումար դժվար է գտնել, որովհետև ով այն ունի, գիրք չի կարդում, իսկ ով կարդում է, գումար չունի: 

Չնայած այդ առումով իմ բախտը բերել է, ես ունեմ ավագ ընկերներ, ովքեր ինձ օգնում են տպագրվել: Ես նրանցից շնորհակալ եմ: Այդպիսի մարդիկ Հայաստանում քիչ են: Ընդհանրապես, գրականությամբ զբաղվելը նույնն է, որ ինքնակամ քեզ դնես խնդիրների մեջ: Ես ամեն անգամ գիրք տպելուց բախվում եմ անհետաքրքրությանը և աճի իսպառ բացակայությանը:

-Ինչպե՞ս պետք է դրսևորվի պետության աջակցությունը ստեղծագործողներին:

-Պետությունը պիտի ամեն ինչ անի, որ թարգմանի և աշխարհին ցույց տա իր գրականությունը: Բայց դրա համար ինքը՝ պետությունը, պիտի կրթված լինի, որ այդքանը հասկանա: Երբ ասում են, որ մենք մշակութային ազգ ենք, իմ ծիծաղը միշտ գալիս է: Գնացեք թանգարաններ և հարցրեք՝ քանի՞ լեզվով կա թարգմանված հայ դասական գրողներից: Մի քանի, այն էլ՝ բրոշյուրներով: Կարճ ասած, մեր գրականությունը սուպերմարկետի զեղչի բրոշյուրն է: Դա ամենաշատն է կարդացվում:

-Անդրադառնանք Ձեր ստեղծագործություններին: Ձեր «Կույր կետադրություն» գիրքը ամենավաճառված գրքերի շարքում է եղել: Հեղինակն ինչպիսի՞ զգացողություն է ունենում նման դեպքերում:

-Ես ոչ մի զգացողություն չունեմ և գտնում եմ, որ դա ուղղակի պատահականություն է: 300-400 հատ վաճառված գիրքը չի նշանակում, որ ամենավաճառվածն է: Դա նշանակում է, որ միլիոնանոց քաղաքը գիրք չի կարդում: Այ, դա ինձ համար մեծ ձեռքբերում է, որ ես իմ օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում է գտնվում գրականությունը:

-Կա՞ն գաղափարներ, մտքեր, որոնք ավելի հաճախ են շոշափվում ձեր ստեղծագործություններում:

-Ես սիրում եմ գրական ՄԱՂՁԸ: Նրա շնորհիվ կարողանում եմ մարսել այս տոտալ անգրագիտությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Միսակ Սարգսյանի

Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»