Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող եւ ահաբեկչության մեջ կասկածվող ավստրալացիները կզրկվեն երկրի քաղաքացիությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Երկրի կառավարության գնահատումների համաձայն՝ Ավստրալիայից ահաբեկիչների մինչեւ կեսը, որոնք մեկնել են Մերձավոր Արեւելքի երկրներ, կրկնակի քաղաքացիություն ունեն:
Ընդունված օրենքի համաձայն՝ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 14-ից բարձր տարիքի անձինք Ավստրալիայի քաղաքացիությունից կզրկվեն նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում:
Ինչպես նշել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը, «դա օրենսդրության կարեւոր բաղադրիչ է, որը կուժեղացնի պայքարն ահաբեկչության դեմ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



