Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող եւ ահաբեկչության մեջ կասկածվող ավստրալացիները կզրկվեն երկրի քաղաքացիությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Երկրի կառավարության գնահատումների համաձայն՝ Ավստրալիայից ահաբեկիչների մինչեւ կեսը, որոնք մեկնել են Մերձավոր Արեւելքի երկրներ, կրկնակի քաղաքացիություն ունեն:
Ընդունված օրենքի համաձայն՝ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 14-ից բարձր տարիքի անձինք Ավստրալիայի քաղաքացիությունից կզրկվեն նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում:
Ինչպես նշել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը, «դա օրենսդրության կարեւոր բաղադրիչ է, որը կուժեղացնի պայքարն ահաբեկչության դեմ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



