Ազատության հրապարակում ոստիկանները ստուգում են ուսապարկով անցորդներին
ОБЩЕСТВОԻնչպես հաղորդում է Past.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, որտեղ «Նոր Հայաստան» քաղաքական միավորումը նստացույց է անցկացնում, ոստիկանությունը ուսապարկերով անցորդներին կանգնեցնում եւ ստուգում է ուսապարկերի պարունակությունը:
Ոստիկանները անցորդներից նախ հետաքրքրվում են, թե ինչ կա ուսապարկում, արդյո՞ք վրաններ չկան: Ոստիկանները հետաքրքրվել են նաեւ լրագրողի ուսապարկի պարունակությամբ եւ բանավոր կերպով տեղեկանալով, որ այնտեղ միայն աշխատանքային գործիքներ են, ուսապարկը բացելու եւ ստուգելու մտքից հրաժարվել են:
Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, որպեսզի Ազատության հրապարակում ընդդիմությունը վրաններ չտեղադրի:
Գագիկ Աղբալյան
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



