Ազատության հրապարակում ոստիկանները ստուգում են ուսապարկով անցորդներին
SOCIETYԻնչպես հաղորդում է Past.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, որտեղ «Նոր Հայաստան» քաղաքական միավորումը նստացույց է անցկացնում, ոստիկանությունը ուսապարկերով անցորդներին կանգնեցնում եւ ստուգում է ուսապարկերի պարունակությունը:
Ոստիկանները անցորդներից նախ հետաքրքրվում են, թե ինչ կա ուսապարկում, արդյո՞ք վրաններ չկան: Ոստիկանները հետաքրքրվել են նաեւ լրագրողի ուսապարկի պարունակությամբ եւ բանավոր կերպով տեղեկանալով, որ այնտեղ միայն աշխատանքային գործիքներ են, ուսապարկը բացելու եւ ստուգելու մտքից հրաժարվել են:
Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, որպեսզի Ազատության հրապարակում ընդդիմությունը վրաններ չտեղադրի:
Գագիկ Աղբալյան
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



