Նորքի տուն ինտերնատում երկու մահ է գրանցվել. մեկի պատճառը կորոնավիրուսն է
ОБЩЕСТВОԵրևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող տարեցներից 2-ը մահացել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Նախօրեին երեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ: Կորոնավիրուսից մահացածը 90-ամյա պապիկ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, իսկ17-ը` խնամվող տարեցները:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



