Նորքի տուն ինտերնատում երկու մահ է գրանցվել. մեկի պատճառը կորոնավիրուսն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող տարեցներից 2-ը մահացել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Նախօրեին երեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ: Կորոնավիրուսից մահացածը 90-ամյա պապիկ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, իսկ17-ը` խնամվող տարեցները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



