Երթևեկության փոփոխություն Երևանի 6 փողոցներում․ քաղաքապետարան
ОБЩЕСТВОԵրթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․
- Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում,
- Արշակունյաց պողոտա հ․հ․12, 15,
- Աճառյան փողոց՝ քարի մոտ,
- Լենինգրադյան փողոց հ․10,
- Թբիլիսյան խճուղի հ․73/2,
- Զ․Քանաքեռցու փողոց հ․հ․63, 65 և Զ․Քանաքեռցու փողոց՝ հ․117։
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»




