Երթևեկության փոփոխություն Երևանի 6 փողոցներում․ քաղաքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․
- Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում,
- Արշակունյաց պողոտա հ․հ․12, 15,
- Աճառյան փողոց՝ քարի մոտ,
- Լենինգրադյան փողոց հ․10,
- Թբիլիսյան խճուղի հ․73/2,
- Զ․Քանաքեռցու փողոց հ․հ․63, 65 և Զ․Քանաքեռցու փողոց՝ հ․117։
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել




