Կոլորադոն 2020 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ПОЛИТИКАԿոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2020 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ 1915-ից 1923 թվականը հայ ժողովուրդը «առաջին ժամանակակից ցեղասպանության» ժամանակ ենթարկվել է կանխամտածված բնաջնջման:
Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 24-ին Կոլորադո նահանգի Սենատը նույնպես միաձայն էր քվեարկել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակելու օգտին: Նահանգի Սենատի ընդունած բանաձեւում ճանաչվել էր Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում վերջերս կատարված մշակութային եղեռնը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
4
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
5
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank



