Կոլորադոն 2020 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
POLITICSԿոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2020 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ 1915-ից 1923 թվականը հայ ժողովուրդը «առաջին ժամանակակից ցեղասպանության» ժամանակ ենթարկվել է կանխամտածված բնաջնջման:
Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 24-ին Կոլորադո նահանգի Սենատը նույնպես միաձայն էր քվեարկել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակելու օգտին: Նահանգի Սենատի ընդունած բանաձեւում ճանաչվել էր Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում վերջերս կատարված մշակութային եղեռնը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



