Ереван, 09.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի թերթում էր 1-ին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ПОЛИТИКА

 

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից, դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում, իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբ»–ը։

 

 «Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցեպտուալ սխալ՝ խոսում էր ոչ թե վարչապետ, այլ դատավոր։

 

1. Հայհոյելու ինստիտուտը

 

Փաշինյանն ասում է. նախկինում չեն հայհոյել իշխանություններին, որովհետև վախեցել են, որ իշխանությունները «կարող են խփել, բառիս բուն, իմաստով կրակեն, սպանեն»։

 

Իրականությունը մի քանի հարթության մեջ է.

 

Ա/ Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են լուրջ, սոլիդ ընդդիմախոսներ, որոշակի որակի ընդդիմադիրներ, որոնք չեն հայհոյել ո՛չ թե այն պատճառով, որ վախեցել են, այլ՝ նախ տեսակով հայհոյող չէին, և հետո՝ լուրջ թեմաներից էին խոսում և լուրջ թեմաներով հակադրվում։ Եվ նրանք չհասան հաջողության, չունեցան այն պոպուլյարությունը, այն վճռական վարկանիշը, որն ունեցավ Փաշինյանը՝ հենց ա՛յդ պատճառով։ Մերօրյա տերմինով ասած՝ նրանք չդարձան «պողոսների» կուռքը, որովհետև երբեք իրենց թույլ չտվեցին այդ լեզվով խոսել, այդ թվում՝ հայհոյել։

 

Բ/ Նախկին իշխանություններն ունեցել են նաև իրենց հայհոյող շրջանակներ, և դրանց առանցքը եղել է կա՛մ Փաշինյանն անձամբ, կա՛մ իր համակարգերը։ Նախապես ներողություն խնդրելով բոլոր երեք նախագահներից՝ ուղղակի հիշեցնենք, որ հենց Փաշինյանի թերթում էր առաջին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ», իսկ հաջորդ երկուսը՝ թաթար-մոնղոլ, մարդասպան, ավազակապետ, խաղամոլ և այլն։ Հենց Փաշինյա՛նն է սկսել իր քաղաքական գործունեությունը վիրավորանքից, որն ամիսներով չէր իջնում էր իր թերթի էջերից՝ հայտնի երեք ՈՉ-երի կարգախոսը։

 

Գ/ Ցավոք, Հայաստանում խոսքի համար եղել է նաև կրակոց, սպանություն։ Եղել է Տիգրան Նաղդալյանի դեպքը։ Կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Գուցե Փաշինյանի այսօրվա երիտասարդ թիմակիցներն արդեն չեն հիշում փաստերը և դերակատարներին, բայց Փաշինյանը հո հիշում է։

 

2. Փաշինյանն ասում է. հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը։ Իրականում՝ հերթը վաղուց արդեն եկել է, և դատական համակարգն ընդունել է վնգստալու նոր պայմանը։ Նրանք, ովքեր մասնագիտական և մարդկային արժանապատվություն են դրսևորում, ենթարկվում են վարչական, քրեական հետապնդման և ֆեյքային բանդաների հարձակման։ Որ մյուսներին դաս լինի, որ Փաշինյանի ցանկություններն օդում բռնեն ու կալանքի որոշումներն առանց մտածելու տան։

 

Հակառակ կողմից նայենք. նոր Հայաստանն իսկապես նոր կլիներ, եթե «Իմ քայլի» խմբակցության, իրենց համակիր իրավաբան/իրավապաշտպանների, մինչև 2018-ը ազատ մարդու տպավորություն թողնող հեղափոխականների թվում լինեին մարդիկ, որոնք ասեին՝ այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, ծաղր է օրենքի նկատմամբ, նման բան չի՛ կարող լինել հետհեղափոխական Հայաստանում։ Անգամ չսիրելով Քոչարյանին, անգամ ատելով, իրենց իրավունքն է, բայց ասեին՝ Նոր Հայաստանում չի՛ կարող նման արդադատություն լինել։ Հենց դա կլիներ Նոր Հայաստան։ Խնդիրը սրա մեջ է, թե չէ «վնգստացողներին» շահագործելը և ծառայեցնելը ամենևին նոր երևույթ չէ, և ամենևին չի խոսում իշխանության առաքինությունների մասին, այլ՝ լրիվ հակառակը։

 

3. Փաշինյանն ասում է. մենք նրանց շանս ենք տվել... չեն օգտվել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը։ Խոսքը պետական համակարգում տարիներ ի վեր աշխատողների մասին է։ Այո, եղել է մի շանս, որը կորսվել է՝ 2018-ից երկրում զարգացման նոր էջ սկսելու, նոր մթնոլորտ, նոր խաղի կանոններ, նոր իդեաներ գործի դնելու շանսը։ Փաշինյանը, սակայն, խոսքում է անհատական, կադրային շանսերի մասին, ուրեմն կարող ենք ֆիքսել, որ

 

Ա/ Լավագույն շանս օգտագործողը, դրա սիմվոլը, ըստ Փաշինյանի, հավանորեն, գլխավոր դատախազն է, որը մի պահ գալիս էր խորհրդարան՝ Փաշինյանին բռնելու, իսկ հետո արագ հասկացավ, որ հիմա էլ պիտի Փաշինյանի հրահանգով բռնի։ Ասել է թե՝ շանսը բաց չթողեց։

 

Բ/ Փաշինյանի նշանակած, ընտրած կադրերի որակն է հենց ջարդում մեր պետության զարգացման շանսը։ Նրա դասալիք քաղաքապետը, որն էմոցիոնալ ալիքի վրա պարտադրվեց երևանցիներին, նրա նշանակած մարզպետները, պատգամավորները և այլն։

 

Գ/ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետական համակարգում, բոլոր մակարդակի պաշտոններում, եղել են գրագետ և պարկեշտ մարդիկ, որոնք ահռելի գործ են արել պետության համար, և այսօրվա իշխանությունները դեռևս լիարժեք օգտվում են այդ մարդկանց՝ ժամանակին կատարած աշխատանքից։ Բայց Փաշինյանը չի հասկանում նաև մեկ այլ շատ կարևոր բան. պետական համակարգն այսօր հաճախ լուռ դիմադրում է իր հրահանգներին, հեղափոխական դառնալու՝ իր ցանկություններին։ Եվ դրա մեղավորը, որպես կանոն, հրահանգների որակն է, երբեմն՝ հակաիրավականությունը։ Այսպիսով՝ խնդիրը հակառակ ծայրում է։

 

4. Փաշինյանն ասում է. լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Լրատվական դաշտի առաջին, մարդկային ռեակցիան հասկանալի է։ Բայց պետք է լինի երկրորդ արձագանքը՝ ավելի խորքային։ Խնդիրը ո՞րն է, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրնե՞րը։

 

Դատավոր Փաշինյանը հրապարակում է վճիռը, բայց վարչապետ Փաշինյանը լռում է, լուծում չի առաջարկում։ Որո՞նք են Հայաստանում լրատվամիջոցների եկամտի, ֆինանսավորման անկախ աղբյուրները, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, 2 տարում ի՞նչ է փոխվել լրատվամիջոցների համար։ Լրատվամիջոց պահելու համար գումարներ են պետք՝ հովանավորչական, գովազդային, պետական աջակցության, նվիրատվությունների, վաճառքից գոյացող և այլն։ Բոլոր մեխանիզմները, ըստ էության, այսօր քանդված են։

 

Արդյո՞ք ավելի լավ է ունենալ օտարերկրյա ուղիղ կամ երբեմն՝ քողարկված ֆինանսավորում՝ պայմանով, որ պետք է լինես վարչապետի խոսափողը։ Դա պետության համար ռիսկեր չի՞ պարունակում։ Հարցը շատ լուրջ է. եթե խնդիր է դրվում՝ աջակցել Հայաստանում մամուլի զարգացմանը, ինչն իսկապես շատ կարևոր է, ապա պետք է ստեղծել մեխանիզմներ։ Իսկ եթե խնդիրն այլ է՝ մեղադրել, դատել կոլեգաներին, ապա նրանց ռեակցիան դժվար չէ կանխատեսել։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և դրանք գնում են դեպի խիստ սահմանափակ, ընտրյալ լրատվամիջոցներ։

 

Մոտավորապես նույն տրամաբանությամբ՝ այդ սահմանափակ ռեսուրսները գնում են բարեգործական կազմակերպություններ՝ խիստ սահմանափակ և ընտրյալ, իսկ մյուսներին գործունեության համար ազատ ռեսուրս չի մնում։ Հիմնարար լուծումներ են պետք, գրագետ ու կոնստրուկտիվ պատկերացումներ։ Մնացածը հեռուստատեսային շոու է։

 

5. Փաշինյանն ասում է. օլիգարխները իրենց շրջապատում հանցավոր խմբեր են ունենցել, որոնք մարդ են ծեծել, մարդ խփել և այլն։ Մենք բոլորս ուզում ենք, որ դրանք բացահայտվեն։ Մենք ակնկալում էինք, որ դրանք 2 տարում բացահայտված լինեին։ Եվ դա երկրի համար կլիներ շատ կարևոր։ Չարվեց, որովհետև դա ավելի բարդ գործ է ու պահանջվում է շատ ավելի զուսպ և գրագետ աշխատանք, քան՝ գաղտնալսման օրը թեման շեղելու համար քարոզարշավի ամբիոնից ուժայիններին ասֆալտին փռելու հրահանգ տալը։ Շոու էր պետք՝ շոուն ապահովվեց, գործը՝ մոռացնել կտանք։

 

Այդ հանցագործություններին զուգահեռ՝ պետության և հասարակության համար շատ կարևոր էր՝ մինչև վերջ պարզել ընտրակեղծիքների սխեմաները։ Չէ՞ որ Փաշինյանն անձամբ ու իր թերթը հազար անգամ բարձրացրել էին շրջիկ խմբերի, կեղծ անձնագրերի և այլ հնարավոր մեխանիզմների հարցը։ Դրանք ճի՞շտ էին, թե՞ սուտ։ Խոսքը հրեշավոր հանցագործության մասին է, ի վերջո։ Դա չարվեց, փոխարենը՝ հապշտապ, նույն ընտրական համակարգով անցկացվեցին արտահերթ ընտրություններ, և նույն օլիգարխները՝ չնչին բացառություններով, զբաղված էին «Իմ քայլի» ռեյտինգայիններին ձայն ապահովելով։

 

6. Փաշինյանն ասում է, որ միայն ժողովուրդը կարող է իրեն կանգնեցնել։ Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել։ Միևնույն ժամանակ՝ երկու օր անընդմեջ իր ելույթներում Փաշինյանը հասցնում է իր դեմ կոնսոլիդացնել հասարակության 60-70 տոկոսին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ առաջիկայում ունենալու ենք սոցիալական լարվածության կտրուկ աճ, սոված ժողովուրդ, արտաքին ռիսկեր։ Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ Հայաստանի համար խոշոր ցնցումներն անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Լուծումներ են պետք։

 

Հասարակության հետ ուղիղ կապի ռեսուրսը թանկ արժե։ Լսարանի ուշադրությունն այն ժամանակակից «ոսկին» է, որի համար պայքարում են բոլորը։ Օրեր շարունակ զբաղեցնել այդ հսկա ռեսուրսը, խլել այն բոլորից ու ասել բացարձակապես նույնը, ինչ երեկ, մեկ շաբաթ կամ մի տարի առաջ, պահպանել նույն դեստրուկտիվ տոնայնությունը. սա ռեսուրսի աններելի վատնում է և, ի վերջո, կբերի դրա կորստին։ Պետք է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կգրավեն և վերջապես ըստ պատշաճի կտնօրինեն հանրային ուշադրությունը, այն կուղղեն երկրի համար իրոք կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը։

 

Ռեսուրսների վատնումը, հատկապես հիմա, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, կարող է մեծ վերքեր հասցնել մեր երկրին։ Լավագույնը կլիներ՝ ընդամենը մնալ սահմանադրականության շրջանակներում, երբ իշխանության բոլոր ճյուղերն իրականացնում են իրենց ուղիղ պարտականությունները, այսինքն՝ դատավարություններով զբաղվում են դատավորները, իսկ գործադիրը զբաղվում է գործով»։

 

«Почему Армения не может отказаться от дешёвого российского газа»«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»Западный «сегмент» объединится: «Паст»Стипендиаты фонда «Музыка во имя будущего» выступили на юбилейном концерте фонда «Артис Футура»Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»Подано ходатайство об аресте бывшего министра экономики АрменииДубай обогнал Нью-Йорк в рейтинге Savills лучших городов для миллионеровВоенные прокуратуры Армении и Италии подписали Меморандум о сотрудничествеВладимир Путин наградил орденом архиепископа Езраса- предстоятеля Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви Президент Армении встретился с представителями армянской общины КатараЛиван освободил сына Каддафи после десятилетнего заключенияУзбекистан инвестирует в США более 100 млрд долларов: Трамп объявил о сделкеВ Турции ни один армянский актер не согласился сыграть роль бойца АСАЛАПочему нам нравится притворяться богатыми? Александра Григорян и Тигран Карапетян – лучшие тяжелоатлеты на молодежном ЧЕ 2025 Ответ Алиеву«Аякве»: Рубен Варданян – живой дух борьбы нашего народаВ школах острая нехватка учителей: «Паст»«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут» Уважаемые военные разведчики, вы гордость нашей страны․ Аршак КарапетянИнтервью председателя правления IDBank Мгера Абраамяна для Khaleej TimesБританские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 летШойгу Армену Григоряну: Ситуация на Южном Кавказе требует нашего постоянного вниманияPolitico: Руководства Еврокомиссии и Бельгии проведут кризисную встречу по российским активамНаграждение архиепископа Езраса Нерсисяна президентом России Владимиром Путиным - четкий месседж правительству РА (видео) Корпоративный кредитный портфель Америабанка превысил отметку в 1 триллион драмовВ Непале в результате схода лавины погибли по меньшей мере 7 человекВодители, управляющие автомобилем с иностранными правами в течение 3 месяцев после въезда в РА, будут оштрафованыАпелляционный суд США разрешил штату Флорида ограничить покупку недвижимости гражданами КитаяЗохран Мамдани одержал победу на выборах мэра Нью-ЙоркаВозможности и перспективы сотрудничества бизнеса и банковской системы в Сюникской области – IDBank Главное, чтобы был хаос и потрясения։ «Паст»Самое широкое 5G-покрытие в Армении: сеть Ucom охватывает более чем 94 % населения Почему российские студенты приезжают в Армению и что они здесь будут делать? «Паст»Абрам Овеян: вклад каждого народа вплетён в великое полотно российской истории На Западе тоже начинают «умывать руки» от Никола Пашиняна? «Паст»Как будет называться партия Самвела Карапетяна? «Паст»В Ереване стартует третья Неделя моды: столица снова становится центром креатива, дизайна и вдохновения«Где, как не в Армении, можно найти лучшую школу света?»: Выставка «От Вана до Парижа», посвящённая армянскому импрессионизму Расходы на нужды МВД в Армении в 2026 году сократятТрамп объяснил, почему пошлины не заставят Путина закончить войнуВ медучреждениях Еревана лечатся 9 студентов, пострадавших при ДТП близ АгарцинаУчёные раскрыли загадку изумрудной мумииТрамп о «Томагавках» для Украины: «На самом деле нет»Адвокат: Геворк и Амбарцум Нерсисяны дали показания - ждем решенияЦены на нефть повышаются«Россия понимает и действует»: в Армению приедут волонтеры - филологи и педагоги